Սյունիքում «Վանքի ձոր» մատուռի ճանապարհին 600 քմ տարածք ընդգրկող քարաթափում է տեղի ունեցել

Սյունիքում «Վանքի ձոր» մատուռի ճանապարհին 600 քմ տարածք ընդգրկող քարաթափում է տեղի ունեցել

PanARMENIAN.Net - Երեկ, ժամը 16.38-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնածախ գյուղից 3 կմ հարավ-արևելք` «Վանքի ձոր» կոչվող տարածքում, մատուռի հարևանությամբ տեղի է ունեցել փլուզում, ինչի հետևանքով փակվել է մատուռի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից;

Պարզվել է, որ քարաթափման արդյունքում փակվել է դեպի մատուռ տանող ճանապարհը: Թափված զանգվածը ընդգրկում է 600 քմ տարածք (ընդհանուր 200 տ. քարաբեկոր):

Կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ձեռքով հնարավոր չէ տեղափոխել քարաբեկորները և տեղանքի աշխարհագրական բարդ ռելիեֆի պատճառով ինժեներական հատուկ տեխնիկան ևս չի կարող մոտենալ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---