Ադրբեջանի նախագահը «մամուլի գիշատիչ» է 3 մայիսի 2013 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Մամուլի ազատության համաշխարհային օրը «Թղթակիիցներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է «մամուլի գիշատիչների» ավանդական ցուցակը, որտեղ 39 անուն կա՝ պետությունների ղեկավարների, քաղաքական, կրոնական գործիչների, զինվորականների: Այդ անձինք մեղսակից են լրագրողների սպանությունների, առևանգումների, հետապնդումների, խոշտանգումների համար: Բոլոր գիշատիչների համար ընդհանուր հատկություն է նրանց ինքնվստահությունը, այն մտայնությունը, թե իրենք օրենքից վեր են: «Մամուլի գիշատիչները գնալով ակտիվանում են: 2012թ. մամուլի դեմ բռնության մակադակն աշխարհում հասավ աննախադեպ մակարդակի»,-նշել է կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելորը: 2013թ. 39 «գիշատիչների» թվում, ինչպես և 2012թ., կա Ադրբեջանի երկու ներկայացուցիչ՝ նախագահ Ալիևն ու նրա հավատարիմ թիմակիցը Նախիջևանից Վասիֆ Տալիբովը: Միայն Իրանն ու Ադրբեջանն են «պատիվ ունեցել» երկու ներկայացուցիչ ունենալու ցուցակում, հայտնում է «Թուրան» գործակալությունը: Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |