ԼՂՀ նախագահը մասնակցել է Շուշիում արվեստի կենտրոնի բացմանը![]() 3 մայիսի 2013 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 3-ին Շուշի քաղաքում մասնակցել է արվեստի կենտրոնի և այնտեղ անվանի քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանի հոբելյանական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահը երախտագիտություն է հայտնել բարերարներ Սերգեյ, Կարո և Կամո Սարգսյաններին այս ծրագիրը ֆինանսավորելու համար ու կարևորել արվեստի կենտրոնի գործունեությունը Շուշիում՝ նշելով, որ այն մեծապես կնպաստի քաղաքում մշակույթի զարգացմանը, այս ասպարեզում տարբեր քաղաքների ու երկրների հետ կապերի ամրապնդմանը: Միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից և արտերկրից, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |