Սպորտի փոխնախարարը հանդիպել է հաշմանդամություն ունեցող մարզիկների հետ

Սպորտի փոխնախարարը հանդիպել է հաշմանդամություն ունեցող մարզիկների հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը հանդիպել է հաշմանդամություն ունեցող մարզիկների հետ, ովքեր միջազգային մրցաշարերում մրցանակային տեղեր են գրավել:

Ասրյանը շնորհավորել է նրանց մարզական ձեռքբերումների համար և տեղեկացրել, որ պետության կողմից շարունակվելու է ցուցաբերվող աջակցությունը և արվելու է հնարավորը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայականացումը հաշմանդամություն ունեցող մարզիկների շրջանում տարածելու համար:

Հունվարին Հարավային Կորեայում կայացած «Հատուկ օլիմպիադաների» աշխարհի ձմեռային խաղերին մասնակցած Սուրեն Բալասանյանը 100 մ դասական դահուկավազքում գրավել է 2-րդ տեղը: Իսկ հայ խուլ ըմբիշներ Նարեկ Նիկողոսյանը (84 կգ), Սարգիս Սարգսյանը (55 կգ) և Հովհաննես Հարությունյանը (55 կգ) հաջող հանդես գալով Իրանում կայացած միջազգային մրցաշարում` թիմային հաշվարկով գրավել են 3-րդ տեղը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---