9 դեկտեմբերի 2005 - 14:05 AMT
Հայաստանի քաղաքացիների համար կարող է երկարեցվել Ռուսաստանում գրանցվելու համար անհրաժեշտ ժամկետը
Հայաստանի քաղաքացիների համար կարող է երկարեցվել Ռուսաստանում գրանցվելու համար անհրաժեշտ ժամկետը: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը: Նրա խոսքերով, այժմ Ռուսաստանում ուշադիր ուսումնասիրում են Ռուսաստան ժամանած ԱՊՀ ցանկացած պետության քաղաքացու համար սահմանված գրանցման ժամկետը: Գործող կարգը նախատեսում է երեք օր, այդ ընթացքում ԱՊՀ ցանկացած երկրի քաղաքացի պարտավոր է գրանցվել: