Փոխվարչապետը` Շինուհայրում և Հալիձորում. Ուշադրության կենտրոնում են «Տաթևի վերածնունդը» և ճանապարհների անվտանգությունը![]() 3 մայիսի 2013 - 19:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն այսօր այցելել է Սյունիքի մարզի Հալիձոր և Շինուհայր համայնքներ, տեղում ծանոթացել «Տաթևի վերածնունդ» ծրագրի իրականացման ընթացքին: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից: Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի, ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանի, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանի, Հայ առաքելական եկեղեցու, տեղական իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղում կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ծրագրի իրականացման հետ կապված ընթացիկ հարցեր: Ներկայացվել է «Տաթևի վերածնունդ» ծրագրում ընդգրկված` Տաթևի վանքի հարակից ութ համայնքներում զբոսաշրջության զարգացմանն ուղղված աշխատանքների ընթացքը, նշվել է, որ անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը կխթանի համայնքների զարգացումն ու կնպաստի ծրագրի արդյունավետ իրականացմանը: Մասնավորապես քննարկվել են համայնքների գազիֆիկացման, ոռոգման և խմելու ջրի համակարգերի վերականգնման հարցեր: Անդրադարձ է եղել նաև Հալիձոր-Տաթև ճանպարհահատվածում անվտանգության լրացուցիչ միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությանը: Խորհրդակցության ժամանակ կարևորվել է, որ տարածաշրջանում բոլոր ծրագրերը համահունչ լինեն «Տաթևի վերածնունդ» ծրագրի տրամաբանությանը, իրականացվեն օրենքով սահմանված ընթացակարգերին համապատասխան, ինչպես նաև բնապահպանական և քաղաքաշինական փորձաքննություն անցնեն: Հյուրերը շրջայց են կատարել նաև համայնքներում, ծանոթացել զարգացման հնարավորություններին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |