ԱԳ նախարար. ԵԽ-ում Հայաստանը փոխադրվում է ընդհանուր մոնիտորինգի հարթություն 3 մայիսի 2013 - 20:26 AMT PanARMENIAN.Net - Երկու շաբաթից Հայաստանը Ստրասբուրգում կներկայացնի Եվրախորհրդում նախագահության գերակայությունները և մանրամասն ծրագիրը, իսկ մինչ այդ այսօր ԱԺ-ում «Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահությունը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանն անդրադարձել է մի քանի հարցերի: Նա անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ դեմ ներկայացված հայցերին. «Կան երկրներ, որոնց դեմ տասնապատիկ ավել հայցեր են ներկայացված... Բնական է, մենք միացել ենք համապատասխան կոնվենցիաների, ԵԽ գործող համակարգի մաս ենք կազմում, ուրեմն երբ որ լինում են բողոքներ, համապատասխան որոշումներ, պետք է հարգանքով և ըմբռնումով վերաբերվել դրանց»: Նախարարը նկատել է, որ հենց այսօր ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից բաց և անկաշկանդ ձևով բավական սուր հարցադրումներ են հնչում: «Եվ որևէ մեկն իրենց չի ասում՝ ինչո՞ւ եք այդ հարցերը դնում։ Եվ դա անկախ նրանից այդ հարցերը հիմնավորված են, թե ոչ։ Ինքնին դա արդեն ցույց է տալիս, որ մենք շատ մեծ ճանապարհ ենք անցել», - ասաց Է.Նալբանդյանը: Նա անդրադարձել է նաև ԵԽ նախագահությունը ստանձնելու համար նախապայմաններին. «Ստանձնում ենք նախագահությունը և որևէ մեկը Եվրախորհրդից չի ասում, թե մենք ունեք խնդիրներ։ Դա Հայաստանում իրականացված բարեփոխումների արդյունք է։ Երբ Հայաստան այցելեց Եվրախորհրդի Գլխավոր քարտուղարը, նա էլ չասաց, որ Հայաստանը որևիցե խնդիր ունի նախագահություն ստանձնելու իմաստով։ Հակառակը, նշվեց այն բարձր մակարդակի համագործակցության մասին, որը հաստատվել է Եվրախորհրդի և Հայաստանի միջև: Չմտնելով Հայաստան – Ադրբեջան հակադրության մեջ, բայց եթե ասում ենք, որ մեր հարևան երկիրը կարող է նույնպես ստանձնել ԵԽ նախագահությունը, ապա կարող ենք ավելացնել, որ հենց իրենք խնդիրներ ունեն։ Նախարարն ընդգծել է, որ ասել, որ մենք ինչ-որ հատուկ մոնիտորինգի տակ ենք ԵԽ առջև մեր պարտականությունների իրականացման առումով, դա այդքան էլ այդպես չէ: Արդեն համապատասխան ենթահանձնաժողովը որոշում է կայացրել, որ Հայաստանը փոխադրվում է ընդհանուր մոնիտորինգի հարթություն, ինչպես այլ անդամ երկրներ: «Մենք բավական ջանքեր ենք գործադրել և գործադրում բարեփոխումներ իրականացնելու առումով: Հարցադրումներին, որոնք բարձրացվել էին ԵԽԽՎ զեկուցողների կողմից մենք ամբողջ լրջությամբ ենք մոտեցել և համապատասխան աշխատանք է տարվել, որը դրական գնահատականի է արժանացել», - ասաց Է. Նալբանդյանը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» | Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին մտադիր են զրկել ավագանու մանդատից Նախատեսվում է մանդատից զրկել ևս 2 անդամի Քննարկվել է ՀՀ և Լատվիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը Առանձին անդրադարձ է կատարվել արտահանման ծավալների ընդլայնման հնարավորություններին Բաքուն մանրամասներ է ներկայացրել Արցախի դեմ սեպտեմբերի 23–ի ագրեսիայից՝ հայկական կողմի զոհերը գնահատելով 310 մարդ Նշվում է, որ ստորաբաժանումնեը տեղաշարժվել են փոքր խմբերով, ինչն ապահովել է արագ ներթափանցում |