ԱՆ. Բոլոր բուժհաստատություններն ապահովված են օձի հակաթույնի անհրաժեշտ պաշարով![]() 3 մայիսի 2013 - 20:44 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանն այսօր մարզպետարանների առողջապահության բաժինների պետերի մասնակցությամբ գործակարգավարական հերթական խորհրդակցությունն անցկացվել, որի ժամանակ առաջին հերթին անդրադարձ է եղել մարզերում առողջապահական առաջնահերթ խնդիրներին։ Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից: Դերենիկ Դումանյանին տեղեկացրել են, որ իր պահանջի համաձայն բոլոր մարզերի պատասխանատուները գրավոր ներկայացրել են ինչպես հրատապ լուծում պահանջող խնդիրները, այնպես էլ դրանց լուծման ուղղությամբ առաջարկները։ Դերենիկ Դումանյանն առաջարկել է հաջորդ շաբաթվա ընթացքում դրանք մեկ առ մեկ քննարկել, իսկ իր տեղակալներին հանձնարարել է ակտիվորեն ընդգրկվել մարզային առողջապահական խնդիրների գույքագրման գործում, անհրաժեշտության դեպքերում դրանք քննարկել տեղերում։ Մարզպետարանների ներկայացուցիչները Դերենիկ Դումանյանին տեղեկացրել են, որ արդեն պատրաստ են Երևանի առաջատար կլինիկաների նեղ մասնագետների կողմից մարզերում «բաց դռների» օրերի անցկացման գրաֆիկները, համաձայն որոնց մարզերի հիվանդները կստանան առաջատար մասնագետների խորհրդատվությունը։ Միաժամանակ, առողջապահության պատասխանատուները նշել են, որ եղանակի տաքացմամբ պայմանավորված արդեն իսկ կան օձի խայթոցի դեպքեր, իսկ ամենակարևորը` բոլոր բուժհաստատություններն ապահովված են հակաթույնի անհրաժեշտ պաշարով: Դերենիկ Դումանյանին զեկուցել են, որ հանրապետության բուժհաստատություններն ապահովված են նաև հակակատաղության, հակաբոտուլինային, հակափայտացման շիճուկներով: Քննարկվեցին նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհիմնարկներում ստվերայնության նվազեցման և այլ հարցեր: ![]() ![]() Մարդասիրական բեռն արդեն 8-րդ օրն է Կոռնիձորում է Որպեսզի իրավիճակն էլ ավելի չթեժանա, ոստիկանները տարեց մարդուն հեռացրել են տարածքից Վերելակներ կտեղադրվեն ևս 8 գետնանցումում և Թաիրովի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող աստիճաններին Նախագծի երկրորդ փուլի աշխատանքներն ավարտված են, այժմ աշխատանքներ են տարվում երրորդ փուլի ուղղությամբ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |