«Բարև Երևան»-ը դիմում է ԿԸՀ` քվեաթերթիկի վրա ՀՀԿ-ի տողը ջնջելու պահանջով![]() 3 մայիսի 2013 - 21:04 AMT PanARMENIAN.Net - Վաղը՝ մայիսի 4-ին, «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը պաշտոնապես դիմելու է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության գրանցումը ուժը կորցրած ճանաչելու գործընթաց սկսելու պահանջով: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի մամուլի ծառայությունից: Դաշինքը նաև պահանջում է մայիսի 5-ին ընտրողներին տրվող բոլոր քվեաթերթիկների վրայից ջնջել «6 Հայաստանի Հանրապետական կուսակցություն» տողը: Դիմումը հիմնված է այն հանգամանքի վրա, որ «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը նախընտրական փուլում կատարել է բազմաթիվ ու տարաբնույթ խախտումներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա: Բացի այդ, «Բարև Երևան»-ի թիմի կողմից արձանագրվել է, որ ՀՀԿ-ն կատարել է բազմամիլիոնանոց նախընտրական ծախսեր, որոնք տեղ չեն գտել ԿԸՀ ներկայացրած հայտարարագրերում: Դիմումին կից ԿԸՀ են ներկայացվել ՀՀԿ կողմից կատարված և «Բարև Երևան»-ի կողմից արձանագրված բազմաթիվ խախտումների և չհայտարարագրված ծախսերի մասին ապացույցներ: Դիմումը ստորագրված է «Բարև Երևան» դաշինքի անդամ բոլոր («Շրջադարձ», «Ժոովրդավարական Ուղի», «Ժողովրդավարական Հայրենիք» և «Ժառանգություն») կուսակցությունների կողմից: ![]() ![]() Նա տարակուսելի է համարել տեղեկությունը, որ Ադրբեջանն իր գործողույունների մեկնարկի մասին տեղյակ է պահել ՌԴ–ին Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան և զանգվածային ոճրագործությունը, նշել է ԱԳՆ-ն Այս մասին ասել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը «Մեզ, մեր երկրին դա (վավերացումը) պետք է»,–ասել է նա ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |