Արմեն Ռուստամյան .Երբ մարդիկ խռովել են և չեն հետևել Դաշնակցությանը, կորցրել են![]() 3 մայիսի 2013 - 21:14 AMT PanARMENIAN.Net - Շառլ Ազնավուրի անվան հրապարակում շարունակվող ՀՅԴ հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև համասնական ցուցակի 1-ին համար Արմեն Ռուստամյանը: Դիմելով հանրահավաքի մասնակիցներին նա ասաց.«Եկեք 5 րոպե հատկացնենք, գնանք հինգ համարին ընտրենք ու հինգ օր հետո կունենանք մեր երազած լուսաբացը»: Ա. Ռուստամյանի խոսքով`երբ ժողովուրդը գնացել է իրենց ետևից՝ հաղթել է, իսկ որ երբ ժողովրդի կողքին է կանգնելու ու պայքարելու անհրաժեշտություն է եղել, Դաշնակցությունն 1-ին շարքում է եղել: «Երբ խռովել են մարդիկ ու չեն հետևել մեզ, կորցրել են, մենք ասում ենք, որ էլ կորցնելու տեղ չկա: Այս երկիրը ստեղծվեց, որ մարդիկ այսօր երազեն` գնա՞ն: Եթե ուզում ենք ընտրական ճանապարհով հեղափոխություն կատարվի, եկեք դա անենք մայիսի 5-ին: Ես չեմ ուզում անցյալը փորփրել, չկարողացանք հասնել նրան, որ նախագահին փոխելով փոխվի վիճակը, բայց հստակ ասում եմ, որ կարող ենք դրան հասնել՝ փոխելով քաղաքապետին»,-ասաց նա: ![]() ![]() Նա տարակուսելի է համարել տեղեկությունը, որ Ադրբեջանն իր գործողույունների մեկնարկի մասին տեղյակ է պահել ՌԴ–ին Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան և զանգվածային ոճրագործությունը, նշել է ԱԳՆ-ն Այս մասին ասել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը «Մեզ, մեր երկրին դա (վավերացումը) պետք է»,–ասել է նա ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |