Վաղը Երևանում լռության օր է

Վաղը Երևանում լռության օր է

PanARMENIAN.Net - Կեսգիշերին քաղաքական ուժերը կավարտեն ապրիլի 7-ից մեկնարկած Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Վաղը մայրաքաղաք Երևանում լռության օր է:

ԿԸՀ-ն գրանցել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած 7 քաղաքական ուժի՝ ՀՀԿ, ՕԵԿ, ԲՀԿ, ՀԱԿԿ, ՀՅԴ, «Բարև Երևան և «Առաքելություն»

ՀՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված է 195 թեկնածու: Առաջին երեք տեղերը զբաղեցնում են Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անկուսակցականներ` Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը:

ՕԵԿ ցուցակում թեկնածուները 105-ն են: Այն գլխավորում է ԱԻ նախարար, ՕԵԿ փոխնախագահ Արմեն Երիցյանը, ապա վարչության անդամ, նախկին Հանրապետական, ինչպես նաև Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան է և բանաստեղծուհի, ուսուցչուհի Սոֆյա Արթենյանը:

ԲՀԿ-ն իր ցուցակում 194 թեկնածու ունի: Ցուցակի առաջին երեք տեղերում ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյաըը, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը և ԱԺ պատգամավոր, անկուսակցական Աբրահամ Մանուկյանն են:

ՀԱԿ կուսակցության ընտրական ցուցակում թեկնածուների թիվը 42-ն է: Ցուցակի առաջին երեք տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են Երևանի նախկին քաղաքապետ, անկուսակցական Վահագն Խաչատրյանը, ՀԱԿ-ից Զոյա Թադևոսյանը և Արման Մուսինյանը:

ՀՅԴ ցուցակում 65 թեկնածու է ներկայացված, որի 1-ին 3 տեղերը զբաղեցնում են ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը և Արսեն Համբարձումյանը։

«Բարև Երևան» դաշինքի ընտրական ցուցակում 64 թեկնածուի անուն կա, որոնք 1-ին երեք հորիզոնականներում են հետևյալ հերթականությամբ՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, նույն կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանը և «Մելտեքս» ՍՊԸ-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը։

«Առաքելություն» կուսակցության ընտրական ցուցակում 29 թեկնածու է, իսկ 1-ին երեք հորիզոնականները զբաղեցնում են կուսակցության քաղաքական խորհրդի անդամներ Մեսրոպ Առաքելյանը, Մանուկ Սուքիասյանը և Հրաչյա Սարգսյանը:

Մայիսի 5-ին ժամը 08:00-ին կբացվեն արդեն ձևավորված տեղամասային կենտրոնները, իսկ քվեարկությունը կավարտվի երեկոյան ժամը 20:00-ին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---