ՀՊՖՆ-ը մայիսի 5-ին կայանալիք համերգը նվիրում է Փարիզի Աստվածամոր տաճարի 850-ամյակին![]() 3 մայիսի 2013 - 21:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը մայիսի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահ կայանալիք համերգը նվիրում է Փարիզի Աստվածամոր տաճարի 850-ամյակին: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից: Մենակատարներն են՝ իտալացի կլարնետահար Ջամպիերո Սոբրինոն, ֆրանսիացի դաշնակահար Միշել Բուրդոնքլը: Դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը: Ծրագրում հնչելու է Մոցարտ («Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայի նախերգանք, Կոնցերտ կլարնետի և նվագախմբի համար K 622, լա մաժոր), Ռավել (Դաշնամուրի կոնցերտ ձախ ձեռքի համար, «Բոլերո»): Փարիզի Աստվածամոր տաճարի 850-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները մեկնարկել են դեռ 2012-իդեկտեմբերի 12-ին և կշարունակվեն մինչև նոյեմբերի 24-ը: Տաճարի կառուցումը սկսվել է 1163 թ. Սուրբ Ստեփանոսի բազիլիկ եկեղեցու տեղում, որն իր հերթին հիմվել էր հեթանոսականՅուպիտերին նվիրված տաճարի վրա։ Կառուցումը տևել է մոտ 200 տարի: Տարեկան 14 միլիոն մարդ է այցելում գոթիկայի վառ օրինակ և զարդ հանդիսացող Փարիզի Աստվածամոր տաճար: Այստեղ է պահպանվում բոլոր քրիստոնյաների համար Սուրբ համարվող Հիսուս Քրիստոսի փշե թագը, բերված Կոնստանտինոպոլ քաղաքից: Մինչև 1063 թվականը այն եղել է Երուսաղեմում, հետո տեղափոխել են Բյուզանդիա: Խաչակրած արշավանքի մասնակիցները այն բերում են ու վաճառում Ֆրանսիայի թագավոր Լուի IX - ին: ![]() ![]() Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |