«Արմավիայի» բորտուղեկցորդները` նախագահին. Մեր նախորդ նամակը ծաղրի և հեգնանքի է արժանացել 3 մայիսի 2013 - 22:07 AMT PanARMENIAN.Net - «Արմավիա» ավիաընկերության բորտուղեկցորդները բաց նամակով դիմել են նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակում նշված է. «Մենք արդեն մեկ անգամ դիմել ենք Ձեզ նամակով` հայցելով Ձեր անդրադարձը և աջակցությունը մեր խնդրի լուծմանը: Խնդիրը կայանում է նրանում, որ 2012թ. հոկտեմբերից մինչ այսօր մենք չենք ստացել մեզ հասանելիք աշխատավարձը: Սակայն Ձեր պատասխան նամակը չեր պարունակում խնդրի լուծման տարբերակ և հասցեագրվեց «Արմավիա» ավիաընկերության նախագահին (սեփականտիրոջը), որն իր հերթին այդ նամակի բովանդակությունը դարձրեց ծաղրի և հեգնանքի առարկա, հարցնելով բոլոր այդ նամակը ստորագրողներին` արդյոք օգնեց ձեզ ձեր նախագահը: Տեղեկացնում ենք Ձեզ նաև, որ վերջին մոտ երկու տարվա ընթացքում ավիաընկերության կողմից մեզանից գանձած սոցվճարները չեն փոխանցվել համապատասխան մարմիններին, ինչը մեզ համար մեծ նշանակություն ունի հետագա թոշակի հաշվարկման համար: Մեկ անգամ ևս խնդրում ենք անդրադառնալ մեր աշխատավարձի հարցին, քանի որ դա մեր քրտինքի, առողջության և կյանքի գնով աշխատած գումարն է, և պարզաբանել չվճարված սոց. վճարների հարցը` հանձնարարականներ տալով համապատասխան մարմիններին(ՀՀ Աշխատանքի պետ. տեսչությանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը): Խորհին շնորհակալություն ենք հայտնում Ձեր ժամանակը մեզ տրամադրելու համար»: Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջան այցի ժամանակ Դուրովը եղել է նաև հայաթափված Արցախում Դուրովն Ադրբեջանում էր նույն այն օրերին, երբ այդ երկիր էր այցելել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը՝ Բուենոս Այրեսի միջազգային փառատոնի «Լավագույն լայնամետրաժ ֆիլմ» Մրցանակը, ֆիլմի հեղինակի անունից, ստացել է դեսպանը Պուտինը փակ աշխատանքային հանդիպումներ կունենա ԱՊՀ նիստից առաջ, նաև՝ ոչ պաշտոնական՝ ԱՊՀ երկրների ղեկավարների հետ Պուտինը ոչ պաշտոնական շփում կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հետ Երևանում երեխաներին առևանգել փորձած 57-ամյա տղամարդը կալանավորվել է Նրան ներկայացվել է մեղադրանք |