4 մայիսի 2013 - 10:46 AMT
Օբամա. ԱՄՆ-ն մտադիր չէ ցամաքային գործողություն սկսել Սիրիայում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր չէ ցամաքային գործողություն սկսել Սիրիայում: Օբաման հայտարարեց նաև, որ ԱՄՆ-ն մտադիր չէ հապճեպ գործողություններ ձեռնարկել քիմիական զենքի կիրառման մասին վերջերս հաճախակի դարձած խոսակցությունների պատճառով: Նախ հարկավոր է վերլուծել իրավիճակը: Սակայն, եթե Ասադի զորքերի կողմից քիմիական զենքի կիրառման փաստերը հաստատվեն, «խաղի կանոնները կփոխվեն»: