4 մայիսի 2013 - 13:34 AMT
Ադրբեջանական բանակում զինծառայողները դարձյալ իրար վրա են կրակել

Ադրբեջանական բանակում զինծառայողները շարունակում են իրար վրա կրակել, գրում է haqqin.az-ը և տեղեկացնում, որ Ադրբեջանի ՊՆ զորամասներից մեկում զինծառայող Ագիլ Ռասուլովը կրակ է բացել ծառայակիցների ուղղությամբ։ Միջադեպի արդյունքում վիրավորվել են ծառայողներ Ջեյխուն Ամիրասլանովն ու Շահին Ռահիմովը։ Երկուսն էլ տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակը բավարար է գնահատվում։ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հաստատել է տեղեկությունը: