4 մայիսի 2013 - 15:10 AMT
Երևան-Երասխ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել

Այսօր, ժամը 12.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան - Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին` կամրջի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.12-ին, մարվել` 13.16-ին: Այրվել է 100 քմ խոտածածկ տարածք և գազի պլաստմասե խողովակաշարը` 4 մ: