Ա.Աշոտյան. Գերմանիայի համալսարաններում այսօր ավելի շատ հայ ուսանողներ են սովորում, քան 5 տարի առաջ

Ա.Աշոտյան. Գերմանիայի համալսարաններում այսօր ավելի շատ հայ ուսանողներ են սովորում, քան 5 տարի առաջ

PanARMENIAN.Net - «Ինչ լավ է, որ այսօր, իրականում, լռության օր է, և ինչ վատ է, որ ես այն մարդկանց շարքին եմ դասվում, որ այս դահլիճում թարգմանչի կարիք ունեն», - այսօր գերմաներենի ուսուցիչների և դասախոսների օրվա առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ ասել է ԿԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Աշոտյանը:

Այսօր 1-ին անգամ է Հայաստանում հռչակվել գերմաներենի ուսուցիչների և դասախոսների օր: Այս առիթով ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան աջակցությամբ մեկնարկել է երկօրյա միջոցառումների շարք։

«Որպես գերմանացի ուրախ եմ, որ այստեղ ակտիվություն կա գերմաներենի նկատմամբ։ Այս օրը հնարավորություն կտա փոխանակել փորձ, գիտելիքներ»,- ասել է գերմանական դեսպանատան աշխատակից Քրիստոֆ Ռեյնեգը` ընդգծելով, որ ԵՄ-ում ամենաշատ օգտագործվող լեզուն գերմաներենն է։

Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ այսօր ավելի շատ ուսանողների է հնարավորություն ընձեռվում սովորել Գերմանիայի համալսարաններում, քան 5 տարի առաջ։ «Այսօրվա միջոցառումը հերթականն է Հայաստանում՝ գերմանական մշակույթի և լեզվի դասավանդմանն ուղղված, և պետք է նշեմ, որ վերջին տարիներին հնարավորություն եղավ Հայաստանում ընդլայնել ուսուցման ծավալները»,- ասաց նա։

 Ուշագրավ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
---