Արմեն Մարտիրոսյան. Երեկոյան մարդիկ խանութ էին գնում 20 հազար դրամանոցներով

Արմեն Մարտիրոսյան. Երեկոյան մարդիկ խանութ էին գնում 20 հազար դրամանոցներով

PanARMENIAN.Net - Աջափնյակի թիվ 48 մանկապարտեզում տեղակայված 6/28 ընտրատեղամասում քվեարկեց ավագանու ընտրություններում «Բարև Երևան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը:

Իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո թեկնածուն լրագրողներին ասաց, որ քվեարկել է այն ուժի օգտին, որը եկել է արմատապես փոխելու Երևանի կառավարման համակարգը:

Արմեն Մարտիրոսյանը պատմեց, որ երեկ երեկոյան խանութում և բենզալցակայանում իրեն ասել են, որ մարդիկ երեկոյան առևտրի են գնացել հատկապես 20 հազար դրամանոցներով:

«Արդեն պարզ է, թե այդ 20 հազարանոցները որտեղից են: Հենց խանութների աշխատողներն էին նշում, որ տարածքում գումար են բաժանել: Նորություն չենք հայտնում: Համատարած գումար է բաժանվել», ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ խոստանալով վաղը հրապարակել այն ուժերի անունները, ովքեր բաժանել են գումարը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---