Ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 15,08 տոկոսը

Ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 15,08 տոկոսը

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը ժամը 11:00-ի դրությամբ մասնակցել են քվեարկելու իրավունք ունեցողների 15,08 տոկոսը կամ 123 121 ընտրող: Այս մասին տեղեկացրեց ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը:

Աջափնյակ վարչական շրջանում ընտրություններին մասնակցել է 16 240 մարդ կամ ընտրողների 19,90 տոկոսը

Ավանում` 7 379 մարդ կամ 19, 49 տոկոսը,

Արաբկիրում` 11 480 մարդ կամ 12,25 տոկոսը,

Դավթաշենում`4 805 մարզ կամ 15,42 տոկոսը,

Էրեբունիում` 13 272 մարդ կամ 14,6 տոկոսը,

Կենտրոնում` 10 727 մարդ կամ 11,53 տոկոսը,

Մալաթիա-Սեբաստիայում` 11 818 մարդ կամ 11,47 տոկոսը,

Նոր Նորքում` 15 437 ընտրող կամ 15,74 տոկոսը,

Նորք-Մարաշում` 1 797 ընտրող կամ 17, 76 տոկոսը,

Նուբարաշենում` 1 262 ընտրող կամ 16,2 տոկոսը,

Շենգավիթում` 20 290 ընտրող կամ 18,08 տոկոսը,

Քանաքեռ-Զեյթունում` 8 614 ընտրող կամ15,16 տոկոսը:

Ոստիկանության հայտնած տվյալներով ընտրողների ընդհանուր թիվը 816 475 է:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---