5 մայիսի 2013 - 18:28 AMT
Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 44,95 տոկոսը

Ժամը 17: 00-ի դրությամբ՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 44,95 տոկոսը կամ 366982 մարդ։ Նման տվյալներ է հրապարակել ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։

Աջափնյակ վարչական շրջանում ընտրություններին մասնակցել է 43533 ընտրող կամ ընտրողների 53,33 տոկոսը

Ավանում՝ 19522 կամ 51,56 տոկոսը

Արաբկիրում՝ 41154 կամ 43,93 տոկոսը

Դավթաշենում՝ 14193 ընտրող կամ 45,54 տոկոսը

Էրեբունիում՝ 38211 ընտրող կամ 42.03 տոկոսը

Կենտրոնում ՝ 36444 ընրող կամ 39,16 տոկոսը

Մալաթիա Սեբաստիայում՝ 36431 ընտրող կամ 35,35 տոկոսը

Նոր Նորքում՝ 45990 ընրող կամ 46,89 տոկոսը

Նորք Մարաշում՝ 5373 ընրող կամ 53,09 տոկոսը

Նուբարաշենում՝ 4039 ընտրող կամ -51,86 տոկոսը

Շենգավիթում՝ 56851 ընտրող կամ 50,66 տոկոսը

Քանաքեռ Զեյթունում՝ 25,211 ընտրող կամ 44.36 տոկոսը

Ժամը 21։00-ին ԿԸՀ-ն կներկայացնի ընտրություններին մասնակցած ընտրողների թիվը:

Ոստիկանության հայտնած տվյալներով ընտրողների ընդհանուր թիվը 816 475 է: