Երևանի ավագանու ընտրություններն ավարտվեցին

Երևանի ավագանու ընտրություններն ավարտվեցին

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ընտրություններն ավարտվեցին: Ժամը 20:00-ին փակվել են բոլոր 13 ընտրատարածքների 464 ընտրական տեղամասերը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած վերջին տվյալներով` ժամը 17:00-ի դրությամբ ավագանու ընտրությանը մասնակցել է ընտրողների 44,95 տոկոսը կամ 366 982 մարդ։ Ոստիկանության հրապարակած տվյալներով Երևանում ապրում է ընտրելու իրավունք ունեցող 816 475 մարդ:

Քաղաքային իշխանության համար պայքարեցին վեց կուսակցություն և կուսակցությունների մեկ դաշինք` Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես, «Օրինաց երկիր», Հայ Յեղափոխական Դաշնակցության, «Առաքելություն» կուսակցությունները և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը: Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրեցին 26 տեղական և 1 միջազգային կառույցներ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---