12 դեկտեմբերի 2005 - 16:17 AMT
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը վերականգնել է սովորական չվացուցակը
Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն այսօր վերականգնել է սովորական չվացուցակը: Այդ մասին հայտնել են Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի պետական վարչության դիսպետչերական ծառայությունում: Հիշեցնենք, որ անբարենպաստ եղանակային պայմանների եւ մառախուղի պատճառով «Զվարթնոց» օդանավակայանը դեկտեմբերի 1-ից դադարեցրել էր թռիչքների սպասարկումը: Այս ժամանակահատվածում միջազգային թռիչքներն իրականացվում էին Գյումրիի եւ Թբիլիսիի օդանավակայանների միջոցով, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: