ԿԸՀ-ն հրապարակեց առաջին արդյունքները. ՀՀԿ-ն ամենաշատ ձայներն է ստացել

ԿԸՀ-ն հրապարակեց առաջին արդյունքները. ՀՀԿ-ն ամենաշատ ձայներն է ստացել

PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության առաջին նախնական արդյունքները: Մշակվել են մեկ տեղամասի արդյունքները:

Ըստ ԿԸՀ հրապարակած տվյալների՝«Առաքելություն» կուսակցույունը ստացել է 6 ձայն կամ 1.13%, «Բարգավաճ Հայաստանը»՝ 52 ձայն կամ 9.81%-ը, «Բարև, Երևան» կուսակցությունների դաշինքը՝ 56 ձայն կամ 10.57%-ը, «Հայ Ազգային Կոնգրեսը»՝ 19 ձայն կամ 3.58%-ը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ 342 ձայն կամ 64.53%-ը, «Օրանց Երկիրը»՝ 27 ձայն կամ 5.09%-ը: Երևանի ավագանու ընտրություններին ԿԸՀ հրապարակած տվյալներով ժամը 20:00-ի դրությամբ մասնակցել է 437 021 ընտրող կամ ընտրողների 53,53 տոկոսը: Ոստիկանության հայտնած տվյալներով ընտրողների ընդհանուր թիվը 816 475 է:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---