ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կազմում կատարվել են փոփոխություններ

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հունվարյան նստաշրջանից առաջ դիմել է խորհրդարանում ներկայացված խմբակցությունների եւ խմբերի ղեկավարներին` առաջարկելու ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմում իրենց ներկայացուցչին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: ԵԽԽՎ կանոնակարգի 6.1 հոդվածի համաձայն Խորհրդարանական Վեհաժողովի մշտական ներկայացուցիչների եւ փոխարինողների կազմը ազգային խորհրդարանների նախագահների կողմից ուղարկվում է ԵԽԽՎ նախագահին` ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի առաջին մասի բացումից ոչ ուշ քան մեկ շաբաթ առաջ: ԵԽԽՎ-ում 2006 թ. խորհրդարանական պատվիրակությունների կազմերը հաստատվելու են եկող տարվա հունվարյան նստաշրջանի ընթացքում: Պատվիրակության կազմը մնացել է անփոփոխ, բացառությամբ պատգամավոր Շավարշ Քոչարյանի, որի փոխարեն «Արդարություն» խմբակցությունից պատվիրակության կազմում ընդգրկվել է խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---