6 մայիսի 2013 - 12:17 AMT
Տաթև Աբրահամյանը ԱՄՆ շախմատի առաջնությունում զբաղեցնում է 2-րդ տեղը

Սենթ Լյուիսում շարունակվում է ԱՄՆ շախմատի տղամարդկանց ու կանանց առաջնությունը: Արդեն կայացել է երեք տուր:

Տղամարդկանց առաջնությունում գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը հաղթել է Քայդեն Տրոֆին և 2 միավորով 5-րդ տեղում է: Իսկ ՖՒԴԵ-ի վարպետ 12-ամյա Սամուել Սևյանը զիջել է գրոսմայստեր Ալեքսանդր Շաբալովին և 1,5 միավորով 10-րդն է 24 մասնակիցների թվում:

Կանանց մրցաշարում Տաթև Աբրահամյանը 2,5 միավորով 2-րդ տեղում է: 3-րդ տուրում նա միավորները կիսել է Ալյոնա Կատսի հետ: Առաջնության առաջատարը Իրինա Կրուշն է 3 միավորով: