Ռուստամ Իբրահիմբեկով. Ադրբեջանի նախագահը միանգամայն ընդունելի է ՌԴ իշխանությունների համար

Ռուստամ Իբրահիմբեկով. Ադրբեջանի նախագահը միանգամայն ընդունելի է ՌԴ  իշխանությունների համար

PanARMENIAN.Net - «Ռուսաստանում կոռուպցիան չի զիջում մեր կոռուպցիայի մակարդակին: Ադրբեջանի նախագահը միանգամայն ընդունելի է ռուսաստանյան իշխանությունների համար: ՌԴ ու Ադրբեջանի իշխանությունները ընդհանուր քաղաքականություն են վարում: Ռուսաստանի ինչի՞ն է պետք ժողովրդավարության հաստատումն Ադրբեջանում: Եվ Ադրբեջանին հարկավոր չէ ժողովրդավարական Ռուսաստան: Ռուսաստանն այլ նպատակներ ունի: Նա ցանկանում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ձգձգվի, որպեսզի կարգավորման բանալիները մնան Մոսկվայի ձեռքում: Ուստի Ադրբեջանի իշխանությունները քաղաքական գործիչների ու ԶԼՄ-ների միջոցով ցանկանում են վարկաբեկել Ազգային խորհրդի ստեղծման գաղափարը: Այ Ամերիկան, ինչպես ինձ է թվում, իրոք ցանկանում է, որ Ադրբեջանում բարեփոխումներ տեղի ունենան: Բայց ամեն ինչ մեր ձեռքում է: Եթե մենք ինքներս չգործենք, մեզ ոչ ոք չի օգնի»,-հայտարարել է հայտնի կինեմատոգրաֆիստ, Ադրբեջանում Կինեմատոգրաֆիստների միության նախագահ, Ադրբեջանի մտավորականների համաժողովի ու Ռուսաստանի ադրբեջանական կազմակերպությունների միության, որը հայտնի է որպես «Միլիարդատերերի ակումբ», համահիմնադիր Ռուստամ Իբրահիմբեկովը:

Ըստ նրա, հայտնի ռուսաստանցի քաղտեխնոլոգներ են օգնում Ադրբեջանի իշխանություններին: Նա գտնում է, որ ադրբեջանական իշխանությունը միայն ձևացնում է, թե դժգոհ է Ռուսաստանից: «Ամեն 2-3 ամիսը մեկ ադրբեջանցի պաշտոնյաները գալիս են Մոսկվա, ճամպրուկներով փողեր են բերում ու բաժանում: Ռուս պաշտոնյաները գոհ են: Ուստի պարզ է, որ Ադրբեջանի իշխանություններն այն հայտարարություններով, թե Ազգային խորհուրդը Կրեմլի նախագիծն է, ցանկանում են պառակտում սերմանել ընդդիմության շարքերում ու թույլ չտալ, որ այն միավորվի»,-ասել է Իբրահիմբեկովը, գրում է «Ազադլիգ» թերթը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---