Շմոլ գազից 12 մարդ է թունավորվել

Շմոլ գազից 12 մարդ է թունավորվել

PanARMENIAN.Net - Այսօր, ժամը 02.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Ախուրյանի բաժնի հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել Կամո գյուղի 7 բնակիչներ: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, նրանք թունավորվել են տան վառարանի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:Իսկ երեկ, ժամը 11.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում է հաղորդում ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Գյումրիի Կամոյի փողոցի 71/Ա շենքի թիվ 56 բնակարանի բնակիչներ` 1937 թ. ծնված Թամարա Գևորգյանը, 1974 թ. ծնված Անուշ Հարությունյանը, 2002 թ. ծնված Սյուզաննա Մկրտչյանը, 2002 թ. ծնված Թելմինե Մկրտչյանը և 2001 թ. ծնված Քրիստինե Մկրտչյանը: Պարզվել է, որ նրանք թունավորվել են տան գազի կաթսայի գազի արտահոսքից առաջացած շմոլ գազից: 2 դեպքով էլ կատարվում է նախաքննություն: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---