Մահացել է Իտալիայի նախկին վարչապետ Ջուլիո Անդրեոտին

Մահացել է Իտալիայի նախկին վարչապետ Ջուլիո Անդրեոտին

PanARMENIAN.Net - Իտալացի քաղաքական գործիչ Ջուլիո Անդրեոտին, որը բազմիցս է գլխավորել երկրի կառավարությունը և տարբեր նախարարական պաշտոններ զբաղեցրել, հեռացավ կյանքից 95 տարեկան հասակում:

Վերջին անգամ նա զբաղեցրել է վարչապետի պաշտոնը 1992 թվականին: Տասը տարի անց Անդրեոտին դատապարտվեց 24 տարվա ազատազրկման լրագրող Մինո Պեկորելիի սպանության մեղադրանքով, սակայն 2003թ. նա արդարցվեց: Բացի այդ, կյանքի օրոք Անդրեոտիին բազմիցս են մեղադրել մաֆիայի հետ կապերի մեջ:

Ջուլիո Անդրեոտիի կյանքը հիմք է ծառայել «Զարմանահրաշը» ֆիլմի սցենարի համար, որն արժանացել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի մրցանակին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---