Հայաթ Յազիչի. 2013թ. 3 ամսում ապրանքաշրջանառությունը Թուրքիայի ու Հայաստանի միջև կազմել է 29, 859 դոլար

Հայաթ Յազիչի. 2013թ. 3 ամսում ապրանքաշրջանառությունը Թուրքիայի ու Հայաստանի միջև կազմել է 29, 859 դոլար

PanARMENIAN.Net - Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը կապված է կոնկրետ քայլերի հետ Լեռնային Ղարաբաղի հարցում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի առևտրի նախարար Հայաթ Յազիչին:

Նա հիշեցրել է, որ Թուրքիան Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկրներից մեկն է: Յազիչին հավելել է, որ Թուրքիան կարևորում է համագործակցությունը Հարավային Կովկասում և 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում արձանագրություններ ստորագրեց Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման մասին:

«Դրանով մեր երկիրը պահպանում է հավատն առ այն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը շարունակական կլինի Հարավային Կովկասում, հատկապես ղարաբաղյան հարցի կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլերի դեպքում»,-ասել է Յազիչին՝ նշելով, որ այդ հարցում Թուրքիան միշտ սատարել է Ադրբեջանին:

Նախարարն ասել է, որ 2013թ. 3 ամսում ապրանքաշրջանառությունը Թուրքիայի ու Հայաստանի միջև կազմել է 29, 859 դոլար, հայտնում է Anadolu գործակալությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---