Հայաստանը մասնակցել է Դուբայի ամենամյա ներդրումային համաժողովին

Հայաստանը մասնակցել է Դուբայի ամենամյա ներդրումային համաժողովին

PanARMENIAN.Net - Ապրիլի 30-ից մայիսի 2-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և Զարգացման հայկական գործակալության աջակցությամբ ՀՀ պաշտոնական պատվիրակությունը և մոտ տասը հայկական մասնավոր ընկերություններ մասնակցեցին Դուբայի Ամենամյա ներդրումային երրորդ համաժողովին (Annual Investment Meeting, Dubai-2013): ՀՀ պաշտոնական պատվիրակության ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը համաժողովի շրջանակներում հանդիպում ունեցավ ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Սուլթան բին Սաիդ ալ-Մանսուրի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ առևտրա-տնտեսական հարաբերություններին առնչվող հարցեր, մասնավորապես հայկական՝ արտադրատեսակների՝ ԱՄԷ արտահանման ծավալների մեծացման հնարավորությունները, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Համաժողովին զուգահեռ բացվեց նաև ցուցահանդես: Հայկական տաղավարում ներկայացվեցին արտահանման ներուժ ունեցող հայկական ընկերությունների արտադրատեսակները: Մայիսի 2-ին տեղի ունեցավ Հայաստանին նվիրված շնորհանդեսը, որին ներկա էր ԱՄԷ զարգացման և միջազգային համագործակցության փոխնախարար Աբդալլահ ալ-Սալեհին: Շնորհանդեսից հետո փոխնախարար ալ-Սալեհին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանի ուղեկցությամբ այցելեց հայկական տաղավար: Նշյալ միջոցառումների շրջանակներում տեղի ունեցան բազմաթիվ գործարար հանդիպումներ և ձեռք բերվեցին համագործակցության շուրջ պայմանավորվածություններ, ինչպես նաև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ հայկական և օտարերկրյա մասնավոր ընկերությունների միջև:

Դեսպան Ղարիբջանյանը հանդիպում ունեցավ նաև համաժողովին մասնակցելու նպատակով Դուբայ ժամանած Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանի գլխավորած պատվիրակության անդամների հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---