Ադրբեջանի երկու քաղաքացիներ, որոնց ձերբակալել են Իրանում, մեղադրվում են լրտեսության համար

Ադրբեջանի երկու քաղաքացիներ, որոնց ձերբակալել են Իրանում, մեղադրվում են լրտեսության համար

PanARMENIAN.Net - Ադրբեջանի երկու քաղաքացիներ, որոնք ձերբակալվել են Իրանում, մեղադրվում են ապօրիլի կապերի հաստատման ու լրտեսության համար: Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնյան: Նա ասել է, որ Ադրբեջանի ձերբակալված քաղաքացիները Իրան էին ժամանել որպես զբոսաշրջիկներ. «Նրանց մեղադրում են ապօրինի գործունեության և ապօրինի կապեր հաստատելու համար»:

Ադրբեջանի ԳԱԱ Նիզամիի անվան գրականության ինստիտուտի գիտաշխատող, արևելագետ Հալիդա Հալիդը ձերբակալվել է ապրիլի լույս 30-ի գիշերը ադրբեջանցի ակտիվիստ Մուհամեդ Ռաշիդի տանը:

Մյուս ձերբակալվածներն են գրող Աշուղ Իսայ Ղարախանլին, Ամիր Հադիանը, որը Թավրիզի համալսարանի ուսանող է և գրող Ֆարհադը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---