Ստամբուլի հայկական եկեղեցու մոտ կրակոցների գործով ձերբակալվածներից մեկը հայ է

Ստամբուլի հայկական եկեղեցու մոտ կրակոցների գործով ձերբակալվածներից մեկը հայ է

PanARMENIAN.Net - Ստամբուլի Գումգափու թաղամասում, Պոլսի հայոց պատրիարքարանի մայր եկեղեցու առջև կիրակի օրը հնչած կրակոցների գործով 2 մարդ է ձերբակալվել: Այս մասին տեղեկացնում է demokrathaber.net կայքը:

Ձերբակալվածները 16-ամյա Մ.Է.-ն և 17-ամյա Գ.Մ.-ն են, իսկ վերջինս ազգությամբ հայ է: Նրանք հարցաքննվել են Անչահասների գործերով ոստիկանությունում, ցուցմունքներում նշել, որ իրենք գազային ատրճանականեր էին գնել և փորձարկում էին դրանք` նպատակ չունենալով շրջապատի մարդկանց որևէ վնաս հասցնել: Ավելի վաղ PanARMENIAN.Net ը տեղեկացրել էր, որ Ստամբուլում հայկական եկեղեցու կիրակնօրյա ժամերգության պահին բակում հրազենից կրակ է բացել: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան, բայց Թուրքիայի հայ համայնքը մտահոգ է, քանի որ նախօրեին ազգայնական մի կազմակերպություն Իգդիրում հրապարակավ այրել էր «Ակոս» հայկական թերթի մի համար։

Ժամերգության համար եկեղեցի այցելած Կարո Փայլյանը պատմել էր, որ ինչ-որ մեկը, եկեղեցու դարպասների մոտ կանգնած, 7 անգամ օդ է կրակել։ Մարդիկ վախից խուճապահար են եղել ու դուրս վազել եկեղեցուց։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---