Ախալցխայի Փոքր Պամաճ և Սուխոլիս գյուղերում նշվեց Սուրբ Գևորգ զորավարի տոնը

Ախալցխայի Փոքր Պամաճ և Սուխոլիս գյուղերում նշվեց Սուրբ Գևորգ զորավարի տոնը

PanARMENIAN.Net - Ամեն տարի մայիսի 6-ին Ախալցխայի շրջանի հայերը և վրացիները մեծ շուքով նշում են Սբ. Գևորգ զորավարի տոնը: Այս տարի ևս բացառություն չեղավ: Այսօր վաղ առավոտվանից մարդիկ ոտքով և մեքենաներով այցելում էին Սուխլիս գյուղում Սբ. Գևորգ զորավարի պատվին կառուցված մատուռ:

Ժողովրդի մի մասն էլ ուխտագնացություն կատարեց դեպի Ախալցխայի շրջանի Փոքր Պամաճ գյուղի մոտակայքում կառուցված Սբ. Գևորգ զորավարի մատուռ, որտեղ Հայր Հակոբ աբեղան տոնի առիթով մատուցեց Սբ. Պատարագ:

Պատարագի ավարտին շրջակա գյուղերից և քաղաքից ժամանած ուխտավորներին ուրախացնելու համար Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնը կազմակերպեց ազգագրական երգերի և պարերի բացօթյա համերգ, ինչը շատ դուր եկավ մատուռ այցելած ուխտավորներին, որոնց գերակշիռ մաս վերջում միացավ երիտասարդական կենտրոնի պարող սաներին, հայտնում է akhaltskha.net-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---