Կրկնակի քվերակության հատկանիշներով ևս մեկ քրեական գործ է հարուցվել

Կրկնակի քվերակության հատկանիշներով ևս մեկ քրեական գործ է հարուցվել

PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում hամայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչից ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի 3-րդ թաղամասում գտնվող թիվ 5/08 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ Արամ Հ.-ն փորձել է մեկից ավելի անգամ քվեարկել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153 հոդվածի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ սա թվով 5-րդ քրեական գործն է նույն հատկանիշներով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---