Սոչիում փրկարարները գտել են հայ զբոսաշրջիկի դին

Սոչիում փրկարարները գտել են հայ զբոսաշրջիկի դին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հարավային տարածաշրջանային որոնողա-փրկարարական ջոկատի աշխատակիցները հայտնաբերել են հայաստանցի զբոսաշրջիկի դին: Կորած երիտասարդի որոնում կազմակերպելու խնդրանքով փրկարարներին դիմել Էր ոստիկաններից մեկը:

Դագոմիսի շրջանի ծովափին լողալու գնացած 22-ամյա երիտասարդը չԷր վերադարձել իր իրերի մոտ:

Մայիսի 5-ին փրկարարները որոնում Էին իրականացրել ծովում՝ Դագոմիսի ծովափի երկայնքով, այսօր որոնման գոտին ընդարձակվել Էր: «Ավարտվել են Հայաստանի 1991 թվականին ծնված բնակչի որոնումները: Մոսկվայի ժամանակով ժամը 13:00-ին զոհվածի դին ջրասուզակները հայտնաբերել են ծովի ջրատարածքում՝ Դագոմիս ավանի լողափին: Պատահարի հանգամանքները ճշտվում են»,-նշվում Է հաղորդագրության մեջ:

Որոնողական գործողության մասնակցել են փրկարար ջոկատի հինգ աշխատակիցներ, այդ թվում՝ ջրասուզակներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---