Գյումրիում հաշմանդամների խնդիրներով զբաղվող խորհուրդը կհամագործակցի Օմբուդսմենի հետ

Գյումրիում հաշմանդամների խնդիրներով զբաղվող խորհուրդը կհամագործակցի Օմբուդսմենի հետ

PanARMENIAN.Net - Օրերս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի տարածքային գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում Գյումրիում գործող հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող 12 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ոլորտում առկա խնդիրները բարձրաձայնելու և առավել արդյունավետ լուծելու նպատակով այդ կազմակերպությունները ստեղծել են հատուկ խորհուրդ, որի հետ նաև այսուհետհամագործակցելու է Պաշտպանի աշխատակազմը:

Քննարկման ժամանակ բարձրացվեցին մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում էին հաշմանդամություն ունեցող մարդկանց պետպատվերի շրջանակներում բուժօգնություն ստանալուն, անվճար դեղորայքի, սայլակների և քայլակների տրամադրմանը, շենքերի և շինությունների անմատչելիությանը` այդ թվում թեքահարթակների բացակայության, կամ առկա թեքահարթակների անհարմարությանը և հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքը արհեստականորեն դժվարեցնող մի շարք այլ հարցերին:

Հանդիպման ընթացքում ներկաներն իրենց կարծիքները հայտնեցին նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝ համարելով, որ այն չի ապահովում արդյունավետ մեխանիզմներ՝ պաշտպանելու համար հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները և կանխելու համար խտրականությունն իրենց նկատմամբ:

Հետագայում կկազմակերպվեն մի շարք այլ հանդիպումներ և ավելի մանրամասն կքննարկվեն հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող առանձին խնդիրներ, հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---