7 մայիսի 2013 - 13:16 AMT
Ուոթերթաունում դասախոսություն կկայանա Լեռնային Ղարաբաղի մասին

Մայիսի 19-ին Ամերիկայի հայկական գրադարնում և թանգարանում (ALMA), որը գտնվում է Մասաչուսեթսի նահանգի Ուոթերթաուն քաղաքում, ԵՊՀ ասիստենտ Արշակ Բալայանը դասախոսություն կկարդա Շահումյանի (Քարվաճառ) և Քաշաթաղի մասին: Ինչպես գրում է The Armenian Weekly-ն, չնայած քաղաքական կարգավիճակի անորոշությանը և վատ զարգացած ենթակառուցվածքներին, մոտ 13 000 մարդ արդեն մշտական բնակություն է հաստատել այդ շրջաններում: Բալայանն այցելել է 10 գյուղ ու քաղաք, պարզելու համար վերաբնակների դրդապատճառները, նրանց խդնիրներն ու զարգացման ներուժը: Այդ ուսումնասիրությունն իրականացվել է գործընկերների հետ:

Արշակ Բալայանը որպես գիտաշխատող հրավիրվել է Հարվարդի համալսարան, նրա աշխատանքին սատարում է Բաց հասարակության ինստիտուտը, որը ֆինանսավորում է Ջորջ Սորոսը: Նա մասնակցել է մի շարք կրթական, սոցիալական նախաձեռնությունների ու հետազոտական նախագծերի: Բալայանը դասավանդում է ԵՊՀ-ում էթիկա, քրիստոնեական էթիկա և գիտության փիլիսոփայություն: Նա Բերտրան Ռասելի հայտնի աշխատություններից մեկի թարգմանիչն է, նաև ուսումնական ձեռնարկի հեղինակ է։