7 մայիսի 2013 - 12:23 AMT
ԱՄՆ-ում գրավի դիմաց ազատ է արձակվել Բոստոնի գործով կասկածյալը

ԱՄՆ-ում գրավի դիմաց ազատ է արձակվել Բոստոնի գործով կասկածյալ 19-ամյա Ռոբել Ֆիլիպոսը: Նրան կասկածում են Բոստոնի ահաբեկչության գործով ՀԴԲ-ին կեղծ ցուցմունքներ տալու մեջ: Կեղծ վկայության կամ ահաբեկչությանը մեղսակցության վերաբերյալ մեղադրանք նրան չի ներկայացվել, սակայն նրան պարտավորեցրել են էլեկտրոնային ձեռնաշղթա կրել, հայտնում է euronews-ը: