7 մայիսի 2013 - 11:56 AMT
Տաթև Աբրահամյանը ԱՄՆ շախմատի կանանց առաջնությունում շարունակում է զբաղեցնել 2-րդ տեղը

ԱՄՆ-ի շախմատի կանանց առաջնության 4-րդ տուրում, որն անցնում է Սենթ Լյուսիում, գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը զիջել է Ջոել Բենջամինին: Հայ շախմատիստը 2 միավորով նահանջել է 10-րդ տեղը:

ՖԻԴԵ-ի վարպետ 12-ամյա Սամյուել Սևյանը ոչ ոքի է խաղացել Խորխե Սամուուր-Հասբունի հետ և 1,5 միավորով 20-րդ տեղում է:

Կանանց առաջնությունում Տաթև Աբրահամյանը հաղթանակ է տարել Իրինա Զենյուկի նկատմամբ և 3,5 միավորով շարունակում է գրավել 2-րդ տեղը: