7 մայիսի 2013 - 12:44 AMT
Ստամբուլի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ կրակ բացած կասկածյալները խոստովանական ցուցմունքներ են տվել

Ստամբուլի հայկական Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ կրակ բացած անձինք խոստովանական ցուցմունքներ են տվել: Նրանք ասել են, որ նպատակ չեն ունեցել սադրանք սարքելու կամ խուճապ առաջացնելու:

Ինչպես հիշեցնում է Radikal թերթը, երեք կասկածյալները 7 անգամ օդ են կրակել եկեղեցու մոտ և դիմել փախուստի: Կասկածյալները եկեղեցու պատերին թռուցիկներ են փակցրել «Թող փշրվեն շղթաներն ու բացվի Այա Սոֆիան» գրությունով: Ձերբակալվածներից մեկը ազգությամբ հայ է: