7 մայիսի 2013 - 12:51 AMT
Ռուսական «Իտերան» և «Ռոսնեֆտը» ուսումնասիրում են «Նաիրիտի» արդիականացման հնարավորությունը

Ռուսական «Իտերան» և «Ռոսնեֆտը» ուսումնասիրում են «Նաիրիտի» արդիականացման հնարավորությունը, գրում է ռուսական «Վեդոմոստի» թերթը:

ՀՀ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը ավելի վաղ հայտարարել էր, որ արդիականացման համար կպահանջվի 400-500 մլն դոլարի ներդրում:

2006թ. «Նաիրիտի» բաժնետոմսերի 90 տոկոսը վաճառվեց բրիտանական Rainoville Property Limited կոնսորցիումին 40 մլն դոլարով, մնացած 10 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ՀՀ կառավարությանը: