7 մայիսի 2013 - 14:43 AMT
Ուկրաինայի հայ երիտասարդների միությունը շնորհավորել է վետերաններին Հաղթանակի օրվա կապակցությամբ

Ուկրաինայի հայ երիտասարդների միությունը շնորհավորել է վետերաններին Հաղթանակի օրվա կապակցությամբ, դա արվում է ոչ միայն մայիսի 9-ի շեմին, այլ մշտապես, Analitika.at.ua-ին է այդ մասին հայտարարել Ուկրաինայի հայ երիտասարդների միության նախագահ Վարդան Հարությունյանը:

«Մեր ակտիվիստները պարբերաբար այցելում են վետերաններին, տեղեկանում նրանց խնդիրների ու կարիքների մասին, աջակցում հնարավորության դեպքում: Մենք հպարտանում ենք ու շնորհակալ ենք վետերաններին նրանց մեծ սխրանքի համար»,-ասել է Հարությունյանը:

Ուկրաինայի ազատագրմանը մասնացել է 4 հայկական ազգային դիվիզիա: