7 մայիսի 2013 - 16:04 AMT
ՄԱԿ-ի գրասենյակում բացվեց «Մշակութային միջազգային երկխոսություն» թեմայով լուսանկարների ցուցահանդեսը

Այսօր ՄԱԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ «Մշակութային միջազգային երկխոսություն»թեմայով լուսանկարների ցուցահանդեսի բացումը, որը նշում է Մտավոր սեփականության ու Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրերը:

Ցուցադրվեցին հայ լուսանկարչուհի Տաթև Մնացականյանի սև ու սպիտակ լուսանկարները՝ նվիրված հայ և եգիտպացի հայտնի նկարիչների և քանդակագործների: Նրա արվեստը գրավեցերիտասարդներին, արվեստագետներին, միջազգային համայնքին, քաղաքացիական հասարակությանը, լրատվամիջոցներին և հանրությանը:

Ցուցահանդեսի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկությունը արժանավոր արվեստագետների նկատմամբ, ովքեր նվիրել են իրենց կյանքը արվեստի զարգացմանն ու խաղաղության, հանդուրժողականության և մշակութային բազմազանության խթանմանը: Տաթև Մնացականյանը նախատեսում է ներառել Արևմտյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Միացյալ Նահանգների, Կանադայի և Ռուսաստանի այն երկրներն ու քաղաքները, որտեղ կան մեծ հայկական համայնքներ և որոնք ծառայում են որպես ազգերի միջև մշակութային կամուրջ:

Մարիա Դոցենկոն, ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչն ասաց. «Հայկական արվեստի, դրա հարուստ ավանդույթների միջոցով, որոնք զարգացրել են իրենց ուժն ու գունագեղությունը տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկին, մենք ցանկանում ենք հանրության ուշադրությունը սևեռել մշակութային բազմազանության, հանդուրժողականության և տարբեր ազգերի միջև երկխոսության խթանման վրա: Ես հավատում եմ, որ արժանավոր արվեստագետներին մեծարող այս ցուցահանդեսը հաջորդ երիտասարդ սերնդին կօժտի ստեղծագործ մտքով: ՄԱԿ-ի գրասենյակի դռները ավանդաբար բաց են հայ այն արվեստագետների առջև, ովքեր օգտագործում են իրենց ստեղծագործ միտքն ու տաղանդը՝ տարածելու ՄԱԿ-ի արժեքները՝ ուղղված խաղաղության, մշակութային բազմազանության, գենդերային հավասարության և կայուն զարգացման ապահովմանը»: Ընդգծելով այս տարվա թեման՝ «Ստեղծագործ միտք՝ հաջորդ սերունդը»՝ Ֆրենսիս Գարին, Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը կոչ արեց երիտասարդներին երազել անհնարինի մասին: «Իմ ուղերձն է հաջորդ սերդին շարունակել ստեղծագործել, շարունակել նորարարությամբ զբաղվել: Եվ շարունակել մտածել, թե մտավոր սեփականությունն ինչպես պետք է իրագործի իր դերը՝ ուղղված ապագայի ստեղծագործ մտքի և նորարարության հասարակական կառավարմանն ու պաշտպանությանը»:

Լուսանկարիչ Տաթև Մնացակայնանն ավելացրեց. «Ես ցանկանում եմ ավելի խթանել հայ արվեստի գեղեցկությանը և հանդուրժողականության ու բազմազանության հանդեպ հարգանքի դրա սզբունքներին: Շնորհիվ ՄԱԿ-ի ՝ ես կարողացա կիսվել հանրության հետ իմ աշխատանքներով, որոնք նախկինում ցուցադրվել են ՀՀ Ազգային ժողովում և Ուզբեկստանի Տաշքենդ քաղաքում»: