7 մայիսի 2013 - 16:31 AMT
Էրդողան. Թուրքիայի համար գլխավոր հարցը ահաբեկչական ՔԱԿ անդամների հեռանալն է երկրից

Թուրքիայի համար գլխավոր հարցն այսօրվա դրությամբ ահաբեկչական ՔԱԿ անդամների հեռանալն է երկրից, ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է TRT Haber-ը:

Ըստ նրա, սխալ կլինի նրանց հեռանալու հստակ ժամկետը նշել: «ՔԱԿ գրոհայինները կվերադառնան այնտեղ, որտեղից եկել են Թուրքիա: Հստակ չի կարելի է ասել, թե երբ դա տեղի կունենա: Թուրքիայի համար հիմա ամենակարևորն է հասնել նրան, որ գրոհայինները հեռանան երկրից»,-ասել է Էրդողանը: