7 մայիսի 2013 - 17:07 AMT
Մայիսի 7-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 415.17 դրամ

Մայիսի 7-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,400,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 415դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 415 դրամ:

Մայիսի 7-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 415.17 դրամ՝ մայիսի 6-ի համեմատ ավելանալով 0,22 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 543.67 դրամ` նվազելով 0,25 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը ավելացել է 0,03 կետով` մինչև 13, 38 դրամ: Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը: