7 մայիսի 2013 - 17:56 AMT
Ֆրեզնոն մտադիր չէ տեղի տալ ադրբեջանական լոբբիի ճնշմանը

Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքը «ընդհանուր լեզու չի գտնում» Ադրբեջանի հետ, գրում է The Fresno Bee-ն: «Ադրբեջանի ժողովուրդը խնդրում է քաղաքի իշխանություններին անվավեր ճանաչել ապրիլին ընդունված բանաձևը ԼՂՀ անկախության ճանաչման մասին: Քաղաքի իշխանությունները, սակայն, հրաժարվեցին փոխել իրենց դիրքորոշումը: Մենք սատարում ենք մեր հայ բարեկամներին լինի դա Հայաստանում, թե Լեռնային Ղարաբաղում: Մենք չենք կարող նահանջել Ադրբեջանի կողմից ֆինանսավորվող լոբբիի ազդեցության տակ»,-ասել է բանաձևի հեղինակ Անդրեաս Բորգեասը: Ապրիլի 23-ին Ֆրեզնոն պաշտոնապես ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը: