Կառավարությունը երեք նոր անդամ կունենա. Փոխվեցին ֆինանսների, էկոնոմիկայի և սպորտի նախարարները

Կառավարությունը երեք նոր անդամ կունենա. Փոխվեցին ֆինանսների, էկոնոմիկայի և սպորտի նախարարները

PanARMENIAN.Net - ՀՀԿ Գործադիր Մարմնի նիստն ավարտվել է: Նիստից հետո կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նշանակվել է կառավարության աշխատակազմի ղեկավար, իսկ նրա փոխարեն Ֆինանսների նախարար է նշանակվել կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը:

Միաձայն որոշմամբ առաջարկվել է կառավարության կառուցվածքային փոփոխություն իրականացնել և կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնին վերագրել նաև նախարարի ֆունկցիա:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար է նշանակվել Օլիմպիական չեմպիոն, ծանրորդ Յուրի Վարդանյանը: Էկոնոմիկայի նախարար՝ միջազգային փորձագետ Վահրամ Ավանեսյանը։ Մյուս նախարարները վերանշանակվել են։ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ էկոնոմիայի ներկայիս նախարար Տիգրան Դավթյանը կլինի Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը Առևտրի համաշխարհային կազմակերպությունում:

ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ քննարկվել են նաև Երևանի ավագանու ընտրությունների ընթացքն ու հետընտրական զարգացումները։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---