14 դեկտեմբերի 2005 - 18:53 AMT
Արկադի Ղուկասյան. Ղարաբաղի հարցը «փակ դռների» ետեւում չի լուծվելու
«Լեռնային Ղարաբաղը անկախ պետություն է: Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին խոսակցությունները «վերացական» եւ «անհիմն» են»,-այսօր լրագրողներին է հայտարարել Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Երեւանում կայացած հանդիպումից հետո: Նրա խոսքերով, Արկադի Ղուկասյանը հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղը փաստացիորեն եւ իրավաբանորեն երբեք չի լինի Ադրբեջանի մասը, կարող եմ ձեզ հավաստիացնել դրանում»,-ընդգծել է Ա.Ղուկասյանը: ԼՂՀ նախագահն ասել է նաեւ, որ չի կարծում, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարելի է միայնակ լուծել: «Սա մեր ընդհանուր հարցն է` ե'ւ Ղարաբաղի, ե'ւ Հայաստանի, Հայաստանի քաղաքական իշխանությունների եւ ժողովրդի հարցն է: Այդ խնդրի լուծման գործընթացը չի կարող գաղտնի պահվել: Բոլոր այն հարցերը, որոնց վերաբերյալ մենք պայմանավորվածության ենք հասել, կներկայացվեն ժողովրդին, ընդ որում, առաջին հերթին ժողովրդին, ԼՂՀ ժողովուրդը պետք է ասի իր կարծիքը: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ հարցը չի լուծվելու «փակ դռների» ետեւում»,-ընդգծել է Արկադի Ղուկասյանը: