8 մայիսի 2013 - 11:05 AMT
Նոր Կառավարության առաջին նիստին կմասնակցի նախագահ Սերժ Սարգսյանը

Այս առավոտ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց նոր նախարարներին, ովքեր արդեն ստանձնել են իրենց պաշտոնները:

Տիգրան Սարգսյանը Ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանին, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանին և Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին մաղթել է բեղումնավոր աշխատանք:

Այժմ սպասվում է նախագահի այցը Կառավարություն, ում ներկայությամբ կսկսվի նոր կառավարության անդրանիկ նիստը: