8 մայիսի 2013 - 12:32 AMT
Ռոստելեկոմը պատերազմի վետերաններին նվիրում է բարձրորակ անվասայլակներ

Ռոստելեկոմը հիշում և բարձր է գնահատում Հայրենական մեծ պատերազմի բոլոր մասնակիցների հերոսությունն ու հաղթանակի օրվան՝ մայիսի 9-ին ընդառաջ հուշագիր է ստորագրում ՀՀ վետերանների միավորման խորհրդի հետ վետերաններին ուղղված աշխատանքներում աջակցության ցուցաբերման նպատակով, ասվում է ընկերության հաղորդագրոթւյան մեջ:

Ռոստելեկոմ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանի և Խորհրդի նախագահ Սիմոն Եսայանի կողմից ստորագրված հուշագրի շրջանակներում ընկերությունը պատերազմի վետերաններին նվիրում է բարձրորակ անվասայլակներ, որոնք ուղարկվելու են մարզերում բնակվողներին նրանց տեղաշարժն ապահովելու և առօրյան հեշտացնելու նպատակով:

Ընկերությունը բարձր է գնահատում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դերը հասարակության խնդիրների լուծման գործում և պատասխանատվություն է ստանձնում համագործակցելու միության հետ նաև հետագա աշխատանքներում և ծրագրերում:

Հուշագրի ստորագրումից հետո Ռոստելոկոմ գլխավոր տնօրենը ներկա է գտնվելու Արմավիր քաղաքում նոր վաճառքի և սպասարկման սրահի բացման արարողությանը:

Արմավիրում գործարկված վաճառքի և սպասարկման սրահն ընկերության թվով յոթերորդն է Հայաստանում: Այն գտնվում է ք. Արմավիր, Հանրապետության 7 հասցեում:

Ռոստելեկոմ սրահները հնարավորություն են տալիս քաղաքի բոլոր բնակիչներին տեղում ծանոթանալու և բաժանորդագրվելու ընկերության ինտերնետ հասանելիության և հեռախոսակապի (շուտով նաև հեռուստատեսության) ծառայություններին, գործող ակցիաներին, ինչպես նաև ձեռք բերելու համակարգիչներ և ժամանակակից աքսեսուարներ:

Ռոստելեկոմ բաժանորդ դառնալու համար հնարավոր է անգամ ուղղակի զանգահարել 060 46 46 46 հեռախոսահամարով և ընկերության մասնագետները կմոտենան ձեզ: